Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արամ Սարգսյան. Նոր «հոկտեմբերի 27»-եր չեն բացառվում, քանի «Հոկտեմբերի 27-ը» բացահայտված չէ

Արամ Սարգսյան. Նոր «հոկտեմբերի 27»-եր չեն բացառվում, քանի «Հոկտեմբերի 27-ը» բացահայտված չէ
27.10.2016 | 17:18

Գործող իշխանությունները ոչինչ չեն արել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի: Այսօր ոճրագործությունից 17 տարի անց էլ, ըստ սպանված սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, նույնիսկ անջատված մասով մինչեւ հիմա ոչինչ չի արվել: «Իշխանությունները համարում են, որ բացահայտված է, բայց այդպես չէ: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը պատվիրատուների առումով բացահայտված չէ: Եվ քանի բացահայտված չէ, նոր «հոկտեմբերի 27»-եր բացառված չեն այս երկրի համար: Այն մարդիկ էլ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել, իրենց բավարարված են համարում, բայց իրենց խղճի առաջ շատ հարցեր ունեն տալու»,- ասաց Արամ Սարգսյանը:


Վազգեն Սարգսյանի եղբոր կարծիքով, անհեթեթություն է գործի բացահայտումը թողնել սպանվածների ընտանիքների վրա: Ըստ Արամ Սարգսյանի` պետք է իշխանություններն ուսումնասիրեն բոլոր վարկածներն ու բացահայտեն: Թե ինչու սպանեցին Վազգեն Սարգսյանին եւ մյուսներին, Արամ Սարգսյանի կարծիքով, ոչ մի վարկած բացառել պետք չի:

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ